▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականն առաջարկում է փակել «Շողակաթ» հեռուստաալիքն ու հասանելիք գումարը տալ Հ1–ին

Արսեն Թորոսյանն առաջարկում է փակել «Շողակաթ» հեռուստաալիքն ու հասանելիք գումարը տալ Հ1–ին

ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է բյուջեից տարեկան 206 մլն դրամը ոչ թե «Շողակաթ»-ին, այլ Հ1-ին տրամադրել․ «Եկեք էդ Շողակաթի հարցը փակենք, 206 մլն-ը տանք Հ1-ին, ինքն ավելի շատ պրոդուկտ տա, հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան։ Վիճակագրություն կա՞, թե քանի հոգի է նայում «Շողակաթ»-ը, դրա նպատակահարմարությունն ինչ-որ կերպ ստուգվե՞լ ա»,- ասաց Թորոսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին