Հարց եմ տալիս, թող վարչապետի թիմակիցները, որոնք բոլորը Հարվարդ են ավարտել, ճարտար խոսում են, պատասխանեն․ քարոզարշավի ընթացքում ասաց Գագիկ Ծառուկյանն ու հարց ուղղեց իշխանությանը.
«ՔՊ-ականներ ջան, մի հատ ներկայացրեք․ դուք եկել եք, պետական պարտքը 7-8 միլիարդից սարքել եք 15 միլիարդ, ամեն տարի՝ 1 միլիարդ, ի՞նչ եք արել, ժողովուրդը զգացե՞լ ա դրա արդյունքը»։
Նշեց, որ վստահ է՝ իր հարցը ձայնագրում են, կհասնի հասցեատիրոջը, և ինքը սպասում է պատասխանի։
***
Գյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը, ասել է Գագիկ Ծառուկյանը։
«Հունիսի 7-ին ընտրում ենք 7 քվեաթերթիկը՝ հանուն «Բարգավաճ Հայաստան»-ի»։


