«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այսօրվա հայտարարությանը, ասել է. «Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք՝ ինչ: Ավելի բան կարո՞ղ եմ ասել: Վարքագիծ է, որը դրսևորվում է, միգուցե թաքնված էր, բայց հիմա դրսևորվում է... Իրավապահ համակարգն անշուտ պետք է արձագանքի, բայց իրավապահ համակարգն ինչի՞ն է արձագանքել, որ դրան արձագանքի»: |
***
Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի հետ: «Ֆրանսիական մեծ պատվիրակությամբ այստեղ էին, ներկայացրել եմ շարժման բովանդակությունը, ասել եմ՝ թեպետ վերջում քաղաքական լուծումներ է պահանջելու, բայց իր բովանդակությամբ ազգային, հոգևոր է»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Բագրատ Սրբազանը: Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը երեկ «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն էր: «Նիկոլ Փաշինյանը Մակրոնի ներկայությամբ ինձ հետ հանդիպման ընթացքում ասել էր, որ իմ՝ ՀՀ մուտքի արգելքի պատճառն իր դեմ ցույց կազմակերպելն է եղել: Իհարկե, ես չեմ կազմակերպել, սակայն, անգամ եթե ինքս կազմակերպած էլ լինեի, ժողովրդավարական երկրում ցույցեր անցկացնելու իրավունք ունեն բոլորը։ Իրական պատճառն այն է, որ ես ընդդիմացել եմ իրեն, և ինքը դա չի ընդունում»,- ասել էր Փափազյանը։ |