Բլոգեր Արթուր Չախոյանի թելեգրամյան հրապարակումը․
«2015 թ. Հայաստանում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ՔՊ-ականները դեկտեմբերի 8- ին ստեղծել են «Հանցագործ ընտրակեղծարարները' ճանաչեք» էջը:
Հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 9-ին ավիՐյանը իր էջում կիսվել և նշել է «ճանաչենք հանցագործներին» ու այդ էջում ՀՀԿ-ական, Երևանի քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետ Վիլեն Արևշատյանին ներկայացրել է որպես ընտրակեղծիքներ իրակացնող հանցագործ։
ՔՊ-ականների կողմից որպես ընտրակեղծիքներ իրականացնող ճանաչված հանցագործ Վիլեն Արևշատյանին քաղաքապետ ավիՐյանը 20.05.2024թ.-ին նշանակում է Աշխատակազմի քարտուղարի տեղակալ։
Փաստացի ՔՊ-ականները իրենց քարոզով ժողովրդին բաժանեցին նախկինների ու ներկաների, ինչի արդյունքում ՔՊ- ականների հստակ մշակված գործիքակազմի շնորհիվ մարդկանց թիրախավորելով սևացնում են... ՔՊ-ականներն են Ազգին մանիպուլյացիայի ենթարկելով, իրենց լեզվով ասած, նախկինների հետ պասերով երկիրը թալանում:
Ա՛զգ, աչքերդ բա՛ց արա...»