«Ազատություն» ռադիոկայանը գրում է․«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանի որդին՝ Գոռ Սանոսյանը, 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրներին՝ Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում և ներկայում հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում։
Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից տարկետում է ստացել նաև իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի որդին՝ Սամվել Գևորգյանը. այս խնդիրները, սակայն, վերջինիս չեն խանգարել հանդես գալ բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականում, նաև՝ «Հատիս» թիմում։
Ինչպե՞ս է ստացվել, որ առողջական խնդիրներով հնարավոր է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու բասկետբոլով զբաղվել, բայց հնարավոր չէ անգամ սահմանափակումներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել։
Մաանրամասները՝ սկզբնաղբյուրում


