▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ականների պարտականությունների շրջանակը նեղ է՝ սեղմել «ճիշտ կոճակը», պաշտպանել շեֆին»․ Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Որքանո՞վ են ՔՊ-ական պատգամավորները պատասխանատու պատերազմում մեր նվաստացուցիչ պարտության և զոհերի համար: Եթե այդ հարցը տրվեր 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թվականի հունիսի 20-ը խորհրդարանում եղած «իմքայլականների» վերաբերյալ, ապա ես կասեի, որ նրանց պատասխանատվությունը նվազագույն է:

http://asekose.am/filemanager/uploads/2020/01/week-3/Aram_Abrahamyan.jpg

Այն որոշումները, որոնք ընդունում էր Փաշինյանը թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, և թե՛ դրանից հետո, նա ընդունում էր միանձնյա, առանց որևէ մեկի հետ անգամ խորհրդակցելու՝ այդ թվում արտգործնախարարի կամ ԱԺ նախագահի հետ: «Իմքայլականների», իսկ այնուհետև՝ ՔՊ-ականների պարտականությունների շրջանակը բավականին նեղ է՝ սեղմել «ճիշտ կոճակը», ինչպես նաև խորհրդարանի ամբիոնից, հարցազրույցներում և Ֆեյսբուքում պաշտպանել իրենց շեֆին ու նրա ընդունած բոլոր որոշումները և «բարոյապես ջախջախել» նրա բոլոր ընդդիմախոսներին: Նրանք, ովքեր խորհրդարան էին գնում 2018-ին, կարող էին և չիմանալ, թե որն է իրենց իրական գործառույթը: Սակայն 2021 թվականին՝ ազգային աղետից հետո ԱԺ իշխանական պատգամավոր դառնալը նշանակում է պատասխանատվություն վերցնել այն որոշումների համար, որոնց ընդունմանը նրանք երբեք չեն մասնակցել ու չեն էլ մասնակցելու»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին