▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 17.03.2025 lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի աջակից «պապիկը» հայհոհյում եւ հարձակվում է լրագրողների վրա

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ՔՊ-ին աջակցող «պապիկը» խիստ ագրեսիվ ձեւով հարձակվում իրեն նկարահանող լրագրողների վրա, հայհոյում եւ հարվածում է նրանց, բացահայտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Ուշագրավ է, որ այս տեսանյութն ակտիվորեն տարածում են իշխանական քարոզչամիջոցները՝ փորձելով ցույց տալ, իբր «քաղաքացին» մերժում  է բոյկոտը։

Ցավում ենք, որ մի քանի տարի առաջ ժողովրդի իրական աջակցությամբ իշխանության եկած ուժը այսօր մնացել է նմանների հույսին, որոնք հանրային վայրերում հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են ու խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։ Սա ճիշտ նույն վիճակն է, որում գտնվում էր նախորդ իշխանությունը մոտ 10 տարի առաջ։
Դատախազությանը հորդորում ենք այս տեղանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, հայտնաբերել այս «քաղաքացուն» եւ քրեական վարույթ հարուցել։

Բոյոկոտին միացած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին խնդրում ենք չտրվել պրովոկացիաներին եւ շարունակել օրինական բոյկոտը։

Հայկ Մարությանի գրասենյակ

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին