▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծկռտուքով

ArmLur.am-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն երեկ երեկոյան ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծով:

«Մեր աղբյուրները փոխանցում են, որ, երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի քեֆը կարելի է ասել «հարամվել» է ու սկսել են «ցվրվել»: Փաստորեն ստացվում է, որ ՔՊ-ական իշխանիկներն արդեն այնքան են իրենց չափն ու սահմանը կորցրել, որ իրենց կուսակցության առաջնորդի հետ մասնակցելով հավաքույթի, այն վերածում են իսկական «դեբոշի»»,- գրում է լրատվամիջոցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին