▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի ջերմուկյան հավաքը «հարամ» է եղել

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ` Ջերմուկում տեղի ունեցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստն ուղեկցվել է տհաճ անակնկալներով: Մինչ կուսակցության ներսում քննարկվում էր` կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյա՞նն է լինելու փոխվարչապետ, թե՞ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվել է, որ Փաշինյանը բոլորովին ուրիշ մտադրություն ունի:

Որպես սրտի մխիթարանք` ՔՊ-ականները համարել են, որ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի նշանակումը փոխվարչապետի պաշտոնում զուտ առավել յուրայիններին խնայելու միտում ունի: Չէ որ ստեղծված իրավիճակում պատասխանատու պաշտոն զբաղեցնելը կարիերային ինքնասպանության է նման:

Ինչեւէ, Ջերմուկում ոմանց «փարթի անելու» ցանկությունն էլ իրականություն չի դարձել: Մի մասը ժողովից հետո չի էլ մնացել կուսակիցների հետ շփվելու համար: Մթնոլորտը, մեղմ ասած, այլեւս նախկին ջերմ ու «դուխովը» չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին