▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում. Արմեն Այվազյան

Արմեն Այվազյանն իր էջում գրում է. 

«ՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում։ Փաշինյանն Արցախի հայաթափումն ու հայոց մեծագույն ռազմավարական կորուստները տարածքային, ռազմական, մշակութային, տնտեսական բնագավառներում փորձում է ներկայացնել որպես «մեծ հաղթանակի» համար նախադրյալների ստեղծում-ապահովում։ Ինչ արժի, օրինակ, հետևյալ զառանցանքը, որը մատուցվում է որպես քաղաքական մտքի գոհար, բայց սովորական թուրքական քարոզչություն է.

«Հիմա մենք բոլորս անցնելով պարտության միջով՝ հնարավորություն ենք ստեղծել, որ երկիր մոլորակի վրա, շատ երկար ժամանակ` առաջիկա հարյուրամյակներում գոյություն ունենա Հայայստանի Հանրապետություն: Եվ մենք դեռ չենք հասկանում, թե սա ինչպիսի մեծ և ինչպիսի դարակազմիկ հաղթանակի հնարավորություն է մեզ համար։ Բայց այդ հաղթանակի հնարավորությունը մենք՝ որպես կառավարող թիմ և կառավարող կուսակցություն, դեռ պետք է կարողանանք իրականացնել»,-ասում է Փաշինյանը (հղումը՝ մեկնաբանությունների դաշտում):

Սա թուրքացման քարոզ է և թուրքացման քաղաքականություն, որովհետև միայն թուրքին է ձեռնտու, որպեսզի հայերն իրենք իրենց ցեղասպանությունը դիտեն որպես հաղթանակ։ Էլ ինչու՞ պետք է հայերը երբևէ դիմադրեն, եթե ցեղասպանվելն այդքան լավ ու հաճելի բան է՝ «մեծ և դարակազմիկ հաղթանակ»...

Միայն թե պետք է ճշտել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն մեզ տանում են դեպի ոչ թե հայկական, այլ թուրք-թուրանական «մեծ և դարակազմիկ հաղթանակ», որտեղ Հայաստանն ընդհանրապես գոյություն չունի։

Հետգրություն: Եվս մեկ մտքի փայլատակում Փաշինյանից, որ հենց նոր լսեցի։

Տավուշում հայկական հողերի դավաճանական հանձնումը թշնամուն Փաշինյանն անմեղսունակորեն պատճառաբանում էր խաղաղության համար ամուր հիմքեր ստեղծելու և պատերազմից խուսափելու իր «ռազմավարությամբ»։

Այժմ թշնամին կրկին հող է նախապատրաստում նոր ճնշումների ու հարձակումների համար՝ վերջին օրերին արդեն մի քանի անգամ հայտարարելով, թե իբր «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել» Նախիջևանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Սրան ի պատասխան՝ Փաշինյանը կատարում է հերթական անմեղսունակ «առաջարկը»՝ կոչ անելով ստեղծել Ադրբեջանի հետ հրադադարի խախտումները հետաքննող համատեղ մի մեխանիզմ։ Սա, իհարկե, զավեշտ է, բայց միայն թուրքերի համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին