▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում»․ Մեսրոպ Մանուկյան

«Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի թիվ 148 մանկապարտեզի դռների դիմաց եմ։ Սա այսօրվա ՔՊ-ի օրոք փակված, լքված մանկապարատեզն է։ Մինչդեռ այստեղ 2022 թվականի հունվարին երեխաները մասնակցում էին ամանորյա միջոցառումների»,- ֆեյսբուքյան եթերում ասում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ցուցադրելով մանկապարտեզի լքված և անբարեկարգ տարածքը․ «Թե ինչն է դրդել քաղաքային իշխանություններին մանկապարտեզը վերանորոգելու փոխարեն փակել, պետք է ի դեմս Ավինյանի հանրայնորեն պատասխանեն»,- ասում է Մանուկյանը՝ հավելելով․ «Թե բա տրանսպորտն ենք թանկացնում, որովհետև լավ մանկապարտեզներ ենք պահում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին