▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն, ի դեմս Կարեն Համբարձումյանի, ստիպում է ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Սիսիանի 34/06 տեղամասում առավոտվանից ակնհայտ արհամարական պահվածք է ցուցաբերում Ընտրական օրենսդրության նկատմամբ։
Մասնավորապես, օրենքի խախտմամբ շարունակականորեն գտնվում է տեղամասի մուտքի մոտ, ստեղծում կուտակումներ, անտեսում ոստիկանների` մեքենան հանելու պահանջը (որը, իմիջիայլոց շատ ուշ ձևակերպվեց)։
Իշխանական այս պատգամավորը համարյա ամբողջ օրը անցկացրեց տեղամասի մուտքի մոտ (մի քանի ժամը` մուտքի մոտ կայանած իր մեքենայում), ուր լսում էր ընտրողներին ուղեկցող անձանց («տասովշիկների») «զեկույցները»։
Այս ֆոնին առավել արժանահավատ են դառնում նախընտրական փուլում «Անկախ դիտորդի» ստացած այն ահազանգերը, որ ՔՊ-ն, ի դեմս Կարեն Համբարձումյանի, վարչական լծակներով (այդ թվում` բուժհաստատություններում) Սիսիանում ստիպում է ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին