«Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստում քվորում չեղավ. գրանցվել էր 29 պատգամավոր: «Եթե 4 ժամվա ընթացքում անհրաժեշտ թվով պատգամավորներ գրանցվեն, նիստը տեղի կունենա»,- ասաց փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կբոյկոտի խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունումն էր։