«ՔՊ-ն հասկացել է, որ Գյումրիում թքելու ա Ասոյի փայտիկին, քանի որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ԴՕԿ կուսակցությունը»,-այդ մասին իր ֆեյսբուքյան հատուկ թողարկման ժամանակ հայտարարել է Վարդան Ղուկասյանը։
Նա նաև ասել է, որ տեղեկություններ են հասնում այն մասին, թե ՔՊ-ն մտածում է արտահերթ ընտրություններ չանել և փորձում է Բալասանյան դաշինքի՝ հրաժարական ներկայացրածների փոխարեն համոզել, որ ավագանու մանդադը վերցնել ցուցակի հաջորդ համարները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ Բալասանյան դաշինքը գործարքի մեջ է մտել իշխանության հետ, որ Գյումրի քաղաքապետ ընտրվի Աննա Հակոբյանի բարեկամը։
Մանրամասները՝ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում։