«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է տեղեկությունները, թե ԱԺ «Իմ քայլը» այժմ նիստ է անում։
«Իմ քայլը» խմբակցությունը այս պահին նիստ չունի»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը հրատապ նիստ է հրավիրել՝ Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ։

Hraparak.am-ն էր գրել այդ մասին ու հավելել․ «Ինչ վերաբերում է պահպանությանը, ապա կառավարական ամառանոցների մոտ հիմնականում ոստիկանական ուժեր են, սակայն կառավարության շենք են տարվել ԱԱԾ հատուկջոկատայինները՝ Ալֆան։ Նրանց մի մասը շենքի ներսում է գտնվում, մի մասը՝ դրսում։ Ակնհայտ է, որ ինչ որ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվում Փաշինյանի կողմից»։
Դիտեք նաև՝


