ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են բացառապես պետականաշինությանն առնչվող հարցեր։
«Ազատությունն» է գրում ու նշում, որ կայքի դիտարկմանը՝ արդյոք քննարկվել է Ալեն Սիմոնյանի արարքը, երբ քաղաքացին ահազանգել էր, թե թքել է իր դեմքին, երբ Սիմոնյանին դավաճան է ասել, կամ դրան հաջորդած զարգացումները, խոսնակը բացասական արձագանքեց։
Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ կուսակցության վարչության նիստում խորհրդարանի ղեկավարին առնչվող հարցն է քննարկվելու։