ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․
«ՔՊ-ում անգրագիտությունը ու ՔՊ-ի արժեքային տրասնֆորմացիան
Նախ արձանագրենք, որ ՔՊ-ում անգամ չեն կարողանում ընտրություն կեղծեն։ Կեղծելուն զուգահեռ թվաբանական սխալներ են արել, որոնց արդյունքում վերջում թվերի հանրագումարը չի բռնել (այդպես էլ բացահայտվել է)։
Հետևապես մտահոգիչ է նաև ՔՊ-ում թվաբանության իմացության մակարդակը։ ՀՀԿ-ում, օրինակ, կարողանում էին ավելի գրագետ կեղծել։
Բայց այստեղ ավելի լուրջ բան կա։
2019 թվականի ՔՊ-ի համագումարին կային ԶԼՄ-ներ, իսկ վարչության ընտրությունների հաշվարկը ուղիղ հեռարձակվում էր, ու որևէ կասկած չկար, որ վարչությունը լեգիտիմ է:
Բայց այս 3 տարում ՔՊ-ն էապես փոխեց թափանցիկության մասին իր պատկերացումները: ՔՊ-ի կայքից հանվեց համարյա ամեն ինչ. հանվեցին նախկին ծրագրերը, հանվեց վարչության կազմը, հանվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը, հանվեցին անգամ կուսակցության գրասենյակների հասցեներն ու հեռախոսահամարները:
ՔՊ-ի այս համագումարին արգելվեց ԶԼՄ-ների մասնակցությունը և, ինչպես և տեղավորվում է այս տենդենցի մեջ, քվեարկությունը կեղծվեց: Այո, վարչության անդամի երկու թեկնածուների մոտ 20-ական ձայն «ինչ-որ հրաշքով» գնացին այլ անձանց:
Այս ամենը պետք է հաշվի առնել իշխանեւթյունների որդեգրած արժեքայնության մասին խոսելիս։
Հ.Գ. Այսօր հիշեցի, որ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ՔՊ-ի վարչության նիստերի բովանդակությունը պետք է ամբողջությամբ թափանցիկ լինի: Իսկ այժմ լրագրողներն անգամ չեն կարողանում տեղեկություն ստանալ այն մասին, թե երբ են եղել ՔՊ-ի վարչության նիստերը»: