▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ. բազմաթիվ անշարժ գույքեր է հափշտակել

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ. Բ-ն, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր:

Մասնավորապես՝

1. Երևան քաղաքի Թամանյան 3 հասցում տեղակայված անշարժ գույք և դրան կից՝ նկուղային հարկում գտնվող միավոր.

2. Մաշտոցի պողոտա 58 շենք, անշարժ գույք 25.

3. Չարենցի փողոց 4 շենք, անշարժ գույք 129.

4. Վարդանանց փողոց 26/1 շենք, անշարժ գույք 35.

5. Մաշտոցի պողոտա 6-րդ շենք, անշարժ գույքեր 88 և 89.

6. Վարդանանց փողոց 5Ա շենք, անշարժ գույք 366.

7. Տերյան փողոց 59 շենք, անշարժ գույք 33.

8. Սայաթ-Նովա փողոց 37/1 շենք, անշարժ գույք 50.

9. Թումանյան փողոց 38 շենք, անշարժ գույք 52.

10. Կողբացու փողոց 1 շենք, անշարժ գույք 121.

11. Իսրայելյան փողոց 39 շենք, անշարժ գույք 1.

12. Պուշկինի փողոց 58 շենք, անշարժ գույքեր 52 և 53.

13. Սարյան փողոցի 20/1 շենք, անշարժ գույք 83.

14. Մաշտոցի պողոտա 51 շենք, անշարժ գույք 43.

15. Խորենացի փողոց 47/1 շենք, անշարժ գույք 121.

16. Մաշտոցի պողոտա 40Ա շենք, անշարժ գույք 100.

17. Կորյունի փողոց 5 շենք, անշարժ գույք 83.

18. Պարոնյան փողոց 15 շենք, անշարժ գույք 37.

19. Խորենացի փողոց 43 շենք, անշարժ գույք 96.

20. Թումանյան փողոց 5Ա շենք, անշարժ գույք 45.

21. Տերյան փողոց 1 շենք, անշարժ գույք 37.

22. Արմենակյան փողոց 153 (հողամաս).

23. Սարյան փողոց 36/4 (հողամաս).

24. Էջմիածնի հին խճուղի փողոց 28 (հողամաս):

Այնուհետև, նշված պաշտոնատար անձը, ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր հետքերը վերացնելու նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք անձանց ներգրավմամբ, տարաբնույթ ձևական գործարքներ իրականացնելու ճանապարհով, միջոցներ է ձեռնարկել հափշտակության առարկա հանդիսացող անշարժ գույքերի գերակշիռ մասն օրինականացնելու համար:

Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաև մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար համարելով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել Գ. Բ-ի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 25 դեպքով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում):

Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչին՝ Գ. Բ-ին մեղադրանք ներկայացնելու համար:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, պետության և համայնքի օրինական շահերը և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացմամբ, կձեռնարկի դատախազական ներգործության անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին