▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինա Եղոյանը՝ «Պապ ջան» երգի և տեսահոլովակի, ԱՄՆ մեկնելու և շուտով մայրանալու մասին

Օրեր առաջ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը երկրպագուների դատին հանձնեց իր նոր՝ «Պապ ջան» երգը և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ երգի ստեղծման, դրա կոմերցիոն նպատակների, ԱՄՆ մեկնելու և շուտով մայրանալու մասին։

«Երգի ստեղծման պատճառը եղել է իմ հարսանիքը։ Ինչպես որ բոլոր հարսիկները, այնպես էլ ես ցանկանում էի ունենալ հարսանիքի ամենահուզիչ պահը՝ հարսի հրաժեշտի պարը հայրիկի հետ։ Այդ իսկ պատճառով օգտագործեցի իմ պատմությունն ու հույզերը այդ երգը կյանքի կոչելու համար։ Կային խոսքեր, որոնք ուզում էի երգի միջոցով ասել, դա էր երգի ստեղծման պատճառը։ Երգի հեղինակը Գևորգ Հովհաննիսյանն է, իսկ խոսքերինը՝ Սյուզի Ավդալյանը, ով շատ գեղեցիկ կարողացավ շարադրել իմ պատմությունը»,- պատմեց Քրիստինան։

Իսկ խոսելով տեսահոլովակի մասին՝ երգչուհին ասաց․

«Այս երգն ինձ համար այնքան կարևոր նշանակություն ունի, որ, բնականաբար, այն չէր կարող չվերածվեր տեսահոլովակի։ Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, ով արդեն կադրերի միջոցով կարողացավ ցույց տալ այն ամենը, ինչ ես ցանկանում էի ու այն, ինչ կատարվում է իմ հոգում, երբ ես երգում եմ «Պապ ջան»-ը»,- նշեց Քրիստինա Եղոյանը։

Անդրադառնալով երգի կոմերցիոն կողմին՝ Քրիստինան շեշտեց, որ երգը ստեղծելիս դա չի եղել իր առաջնային նպատակը․

«Երգը այո, կոմերցիոն է իր տեսակով, սակայն այն նման նպատակ չի հետապնդել ի սկզբանե։ Այն ստեղծվել է իմ հույզերի և զգացմունքների հիման վրա»,- ասաց երգչուհին։

/filemanager/uploads/2021/12/week-2/Christina_Yeghoyan.jpg

Իսկ խոսելով շուտով մայրանալու մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կրկին ԱՄՆ մեկնելը պայմանավորված է հենց այդ փաստով, Քրիստինան պատասխանեց․

«Հիմա իմ կյանքի ամենակարևոր, ներդաշնակ ու գեղեցիկ շրջանն է, Աստված օրհնել է մեզ՝ պարգևելով այս երջանկությունն ու ամբողջացրել մեր ընտանիքը»,- նշեց երգչուհին՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել։

 

Հեղինակ՝ Ս․ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին