Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել։ Տղային անվանել են Ռոբերտ, ի պատիվ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Մեր Երկրին խաղաղություն, այս փոքրիկին էլ առողջ ու անհոգ մանկություն։ Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել: Տղային անվանել են Ռոբերտ, ի պատիվ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի»։