▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քյարքին տալուց հետո Սյունիք այլևս չենք կարողանա գնալ». Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ համացանցում այսօր տարածված այն լուրերին, թե Շուռնուխից հետո Ադրբեջանին է հանձնվելու Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը:

«Էսօր նման պահանջ են դրել ու մի քանի օր ժամանակ են տվել, որ լքեն Տիգրանաշենը: Քյարքին տալուց հետո մենք Սյունիք այլևս չենք կարողանա գնալ. Արարատի մարզով պրծնում է Հայաստանի Հանրապետությունը...: Ոչ ոք ադրբեջանցիներին չի ասում, որ Քյարքիի բնակիչները Բաքվի ջարդերից փախած մարդիկ են, էդ դեպքում Բաքվում մի թաղամաս առանձնացրեք էս հայերի համար: Կամ եթե դուք ուզում եք Քյարքին, վերևում՝ Իջևանից Բայանդուրը, Ազատամուտը, Ոսկեպարը, ուրեմն՝ մեզ հետ տվեք Արծվաշենը՝ իր հարակից տարածքներով, որոնք շատ մեծ տարածքներ են...

Վարչապետն ու նախագահն հիմա իրենց էնպես են պահում, կարծես՝ Իլհամ Ալիևի հարճերը լինեն»,- ասաց Բագրատյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին