▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւել է Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման մասնակիցներին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հինգշաբթի այցելել էր Չարենցավան,  որտեղ ավելի վաղ  իր նախընտրական ծրագիրն էր ներկայացրել գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես գրում է Նյուզ.am-ը, նախքան հանդիպումն սկսելը` Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւեց նախագահի հետ հանդիպումից մնացած ընտրողներին: Լրագրողի հարցին, թե նախօրոք գիտե՞ր Սերժ Սարգսյանի հետ ընտրողների  հանդիպման մասին, թե խոսքը պատահական համընկնման մասին է, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է, որ պատահական ոչինչ չի լինում. «Եթե հրապարակում նախագահը լիներ, կբարեւեի նրան եւ կներկայացնեի իմ պահանջները»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին