▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյան.«Հրայր Թովմասյանը շեղվել է ճշմարիտ ուղուց»

 «ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պահվածքը հակասահմանադրական է: Նա ժողովրդի իրավունքը խլելու իրավունք չունի, անգամ` գեղեցիկ ձևակերպումներով, և մեր առաջարկը շատ բանական է, շրջահայաց և  միտված է ազգային միասնության հաստատմանը»: Այս մասին այսօր Կապանում, պատասխանելով լրագրողների հարցերին,  հայտարարեց  «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, ըստ որի` Րաֆֆի Հովհաննիսյանի` քաղաքական իշխանությունը կիսելու պահանջը ոչ միայն հակասահմանադրական են, այլև` անտրամաբանական: 

«Պարոն Թովմասյանը վերջին շրջանում շեղվել է ճշմարիտ ուղուց: Ինքը պետք է պատասխան տա կուցակցական հրահանգված դիրքորոշման համար»,- նշեց «Ժառանգության առաջնորդը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին