▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչներ հանդիպել են

Այսօր Ռազմավարական Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի (ՌԱՀՀԿ) քննարկումների դահլիճում տեղի ունեցավ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակից ուժերի հանդիպում: Հանդիպումը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով: Ներկա էին «Լույս» դաշինքի, «Օրինաց Երկիր», «Հայք», «Ժողովրդական Ուղի» եւ «Ռեֆորմիստներ» կուսակցությանների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Նոր Հայաստանի ոգուն հարիր է, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն դրական լիցքով՝ սիրո եւ համերաշխության հեղափոխության իդեալներին համահունչ: Այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի մրցապայքարին մասնակցող ուժերը խոսեն իրար հետ, քննարկեն եւ համաձայնության գան:

 

 

 

 

 

 

 

 

 

Քննարկմանը մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները ողջունեցին եւ բարձր գնահատեցին «Ժառանգության» այս նախաձեռնությունը: Նրանք համակարծիք էին ընտրությունները հավասարության, փոխադարձ հարգանքի եւ համերաշխության մթնոլորտում անցկացնելու հարցում:

 

 «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

5 սեպտեմբեր 2018թ.

Երեւան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին