▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կասկածելի փոխանցումների մասին

Ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանը «Անել նվիրատվություն, թե չանել» հաղորդումների շարքում, որ  պատմում է «Հայաստան»  համահայկական հիմնադրամի մասին, անդրադարձել է նաև այն տարիներին, երբ Հիմնադրամը ղեկավարում էր Րաֆֆի Հովհաննիսյանը և մեջբերել է նրա որդու` Կարինի տողերը «Գերդաստան ստվերաց » գրքից, ինչպես նաև ներկայացրել է երիտասարդ լրագրողի խոսքն այդ մասին:

Տեսանյութը դիտել 03.40 րոպեից, իսկ ստորև` թարգմանությունը

Արա Մանուկյան-  «Անել նվիրատվություն, թե չանել»` «Հայաստան » հիմնադրամի վերաբերյալ վերջերս հրապարակած ուղեցույցում վկայակոչել եմ «Գերդաստան ստվերաց» գիրքը: Մասնավորապես մեջբերել եմ հետևյալ խոսքը գրքի /անգլերեն տարբերակը / 195-196 էջում . «Նրա առաջին խնդիրն այն էր, որ Հայաստանի քաղաքական փոխակերպման ձմեռվա ընթացքում սփյուռքի վստահությունը հանրապետության նկատմամբ սառել էր և այդ վստահության հետ մեկտեղ նաև միլիոնավոր դոլարներ համահայկական հիմնադրամի միջազգային հաշվեհամարներում : Րաֆֆու առաջին նպատակն ու անհապաղ հաջողությունը եղավ ազգային ապասառեցումն ու խոշոր դրամահավաքների ժամանակացույցի պատրաստումը: Այս դրամահավաքները , սակայն, դեռ տեղի չէին ունեցել»,- ինչպես ինքներդ նշեցիք մի քիչ առաջ: «Երբ կրկին սովետական կանխանշաններ ջրի երես ելան.Այս անգամ դրամական փոխանցումները- 50 000 դոլար այս մի հաշվի համար, 100 000 դոլար` մյուսի –գալիս էին նախագահական գրասենյակից: Այս անգամ չկար այլևս բարձր ատյան, որին կարող էր հասցնել իր բողոքի ձայնը »: 

Րաֆֆին սկսեց վախենալ, որ ինչ-որ ստոր ֆինանսական սկանդալ է պլանավորվում իր համար:

Բայց մեկ է Արմենուհին ասում էր.«Մնա ու աշխատիր»: Բայց այս անգամ Րաֆֆին փոխվել էր :

Նրա պատասխանն ապշեցրեց Արմենուհուն: «Գուզես գողերուն հե՞տ աշխատինք»,-ասաց նա»:

«Բարնզ էնդ Նոբըլ» գրախանութում ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած Ձեր գրքի շնորհանդեսի ժամանակ , դուք լրագրողներին ասացիք, որ ուսումնասիրությունը կատարել եք որպես լրագրող , որպես պատմաբան և այն ամենն ինչ ներկայացվում է գրքում իրականություն է: Այնուամենայնիվ , «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը վերջերս անդրադառնալով ուղեցույցում ներկայացված վերոհիշյալ մեջբերմանը` ասել է , որ ամբողջը սխալ է: Ո՞րն է այսօր Ձեր պատասխանը այս պնդմանը:

Կարին Հովհաննիսյան. -Ես կասեմ միանգամայն հաստատապես , որ խորապես հավատում եմ այն ամենին ինչ գրում եմ :Եվ որպես լրագրող ես ինձ չեմ կարող թույլ տալ, որևէ ` վերջինիս անազնվության մասին անգամ կասկած ունենալու պարագայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին