Այսօր` ՀՀ գլխավոր դատախազությունում լրագրողների, ԿԸՀ ներկայացուցիչների եւ 17/05 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Դավթյանի ներկայությամբ հատկապես կարեւոր գործերի քննիչ Նորիկ Հովակիմյանը բացել է տեղամասի ընտրական փաստաթղթերի պարկը: Այս մասին գրում է «Արմենպրեսս»-ը: Պարզվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկների ծրարում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված 5 թերթիկ կա, Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկած` 1 եւ անվավեր` 5 քվեաթերթիկ: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեների թիվը վերահաշվարկի արդյունքում նվազել է 11-ով՝ հասնելով 421-ի:
Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկների ծրարում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած թերթիկներ են հայտնաբերվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet