▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում կաթողիկոսին դիմեց` «Գարեգին Ներսիսյան»-ով և «նախկին վեհափառ»-ով

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հրաժարական պահանջեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից: Ի դեպ, Ր. Հովհաննիսյանը վերջինիս դիմեց իր աշխարհիկ անվանմամբ` «Գարեգին Ներսիսյան»-ով և «նախկին վեհափառ»-ով:

«Նախկին նախագահ Սերժ Սարգսյան, նախկին վեհափառ  Գարեգին Ներսիսյան, դուք հրաժարական եք տալու, պահանջում եմ: Սա սպառնալիք չէ, սա արժանապատվության, մեր քրիստոնեական վերջին խոստովանանքի հնարավորությունն է»,- նշեց Ր. Հովհաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին