▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆիի հայտարարությունը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո. Ցրվում ենք

Նախագահ  Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, նախագահական պալատում մոտ մեկ ժամ բանակցելուց հետո, դուրս է եկել Բաղրամյան փողոց և ցուցարարներին հայտնել հետևյալը.

Րաֆֆի Հովհաննիսյան- Հավաքաված ենք այսօր որպես ՀՀ իրավատեր քաղաքացիներ, մենք տեր ենք մեր սահմնադրության և պետք է արժանանանք իրավունքի Հայաստանի: Սա Րաֆֆիի և Սերժի պայքար չէ: Ես այսօրվա հանդիպման հարցերին կպատասխանեմ վաղը` Ազատության հրապարակում, ժամը 17:00-ին նախատեսված արտոնված հանրահավաքին:

Մինչ այդ ես ունեմ մի քանի կարևոր դիվանագիտական հանդիպումներ:

Հիմա ցրվում ենք: Թող ամեն մեկը գնա իր գործին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին