▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռալֆ Յիրիկյանը նոր պաշտոն ունի

Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն։ Տեղեկությունը հրապարակվել է ընկերության կայքում։

Նա այս պաշտոնում կփոխարինի Արա Խաչատրյանին։ Որոշումը կայացրել է «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհուրդը։

Հաղորդագրությունում նշվում է, որ այժմ «Յուքոմը» պատրաստվում է կյանքի կոչել զարգացման նոր ռազմավարությունը, այդ իսկ պատճառով ընկերությունը կարևոր է համարում գլխավոր տնօրենի պաշտոնում Ռալֆ Յիրիկյանի նշանակումը, որը հաղորդակցության ոլորտում ունի երկարամյա հաջողված փորձառություն ու մեծ ներդրում:

Հիշեցնենք` Յիրիկյանը 2004 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունիսը եղել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին