▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռամզան Կադիրովի օգնականն ադրբեջանցու է ծեծել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օգնականն ընկերոջ հետ, ով ոստիկան է, ադրբեջանցու է ծեծել ու առևանգել վերջինիս ավտոմեքենան:

Այս մասին հայնում են Խանտի Մանսիյսկի իրավապահ մարմիններից:

Հայտնվում է, որ ադրբեջանցին վերոնշյալ ոստիկանի հետ հանգստանալիս է եղել Твоя Чайхона սրճարանում: Այստեղ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ադրյունքում տուժողը ստացել է ծնոտի կոտրվածք:

Կասկածյալները վերցրել են վերջինիս ավտոմեքենան ու հեռացել:

Միջադեպից հետո ոստիկանը հեռացվել է ծառայությունից:

Եթե Կադիրովի օգնականին ու վերջինիս ընկերոջը մեղավոր ճանաչեն, նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին