▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազբորկա՞ եք ուզում, գնացեք բիսեդկայում լռվեք․․․Թեժ վեճ ԱԺ-ում, պատգամավորներին դուրս հրավիրեցին

«Մենք դեմ ենք ցանկացած հանցավորության, բայց մի սկզբունք ենք պահում, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար: Դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունը գերակա հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ ինչ-որ անորոշ երևույթների: Գողական աշխարհ. այդ ի՞նչ հասկացություն է, ո՞վ կարա դրա սահմանն ընդգծի: Բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, մենակ մի հուշում. գողական բառի հետ 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի, որ նաև դրա դեմ պայքարեք». հունվարի 21-ին ԱԺ նիստում «օրենքով գողերի» մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել քրեական և քրեադատավարական օրենսգրքերում և օրենսդրորեն, գործիքակազմերով պայքարել քրեական ենթամշակույթի դեմ:

/filemanager/uploads/Kriv_AJ.jpg

Գ.Պետրոսյանի ելույթը խայտառակ որակեց Արման Բաբաջանյանը: Նա ասաց. «Վախվորած ոստիկանութամբ չենք կարող պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Ամեն ինչ պետք է անել, որ վեթինգն իրականանա, որպեսզի հանցագործների հետ ժամանակ անցկացնող քրեական դատարանի դատավոր չունենանք»: Բանավեճը դարձավ քաշքուկ ԲՀԿ-ի ու իշխանական պատգավորներ միջև: ԱԺ նախագահ Ա.Միրզոյանն էլ հորդորեց հանդուրժող լինել կարծիքների հանդեպ, այլապես կարող են գնալ և «բեսեդկաներում լռվել»:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին