Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ի՞նչ է կատարվել պատերազմի առաջին օրը, 27 սեպտեմբեր 2020թ.» թեմայով եթերի ժամանակ անդրադարձել է այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրությանը. «Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, գալիս է ԱԺ, ասում՝ ի՞նչ կարծիքի եք, սիրելի՛ խորհրդարանականներ, զիջումների գնա՞նք. էս պատերազմը կարար չլիներ, եթե զիջումների գնայինք... Է՜ գնայիք զիջումների, գայիք հարցնեիք, ասեիք՝ զիջումների գնանք, մինչև պատերազմը սկսվելը»,- նշել է նա: Մարուքյանի խոսքով՝ Կառավարությունը ռազմական դրությունը հայտարարել է՝ խորհրդարանականների հետ չքննարկելով. «Կարծում եմ՝ բոլոր գործողությունները պետք է անեինք, բայց ռազմական դրություն չպետք է հայտարարեինք. դրանով ՀՀ-ին անմիջականորեն, իրավաբանորեն դարձնում ենք պատերազմի կողմ»,- հավելել է նա: |
«Ռազմական դրություն է հայտարարում, գալիս ԱԺ, ասում՝ ի՞նչ կարծիքի եք, զիջումների գնա՞նք». Մարուքյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet