▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռազմական գործողությունների արդյունքում թիրախավորվել եւ ավերվել են մանկապարտեզ ու դպրոց». նախարար

«Տավուշի մարզի սահմանային գյուղեր ենք այցելել, մեզ հետաքրքիր էր, թե ադ գյուղերում ինչպես են պատրաստվում սեպտեմբերի 1-ին: Քննարկում ենք դասերն առկա ուսուցմամբ վերսկսելու հարցը, կորոնավիրուսին գումարվել է սահմանային լարված իրավիճակը: Մեզ հետաքրքրում էր ապաստարանների տեսակետից դպրոցների հագեցվածությունը»,- Իջևանում ընթացող ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը:

Ըստ էության՝ ապաստարաններ կան, բայց դրանք տարբեր աստիճանի պատրաստվածություն ունեն: Մինչև սեպտեմբերի 1-ը սահմանային բոլոր համայնքներում դպրոցների ապաստարանները պետք է պատշաճ վիճակում լինեն:

Նա հիշեցրեց, որ հակառակորդը թիրախավորել է կրթական օբյեկտներ՝ մանկապարտեզ և դպրոց, ինչի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը զեկույցներ է ներկայացել միջազգային կառույցներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին