▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան․ Աջապահյան

«Մենք Արցախ չենք կորցրել, մենք հայրենիք ենք կորցրել, մենք ցեղասպանության ենք ենթարկվելու»,- Օրագիր.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նրա խոսքով՝ դավաճանական իշխանության հեռացումը հնարավոր է միայն ռազմական հեղաշրջման ճանապարհով։

«Այն ժամանակ, երբ էդ հոգեկան հիվանդը հարբած վիճակում հայտնում էր, թե որևիցե մեկը չկասկածի իր՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի կարողությանը, ես էդ ժամանակ ասել եմ, որ պետք է ռազմական հեղաշրջում, և դրանից հետո էլ եմ ասել, որ պետք է ռազմական հեղաշրջում»,- ընդգծել է Սրբազանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին