Ռուսական տարբեր քաղաքներ արտահանված ապրանքն ամբողջությամբ փչացել է՝ Լարսում կուտակված հերթերում սպասելու հետեւանքով։
«Վրաստանից դեպի Ռուսաստան տարանցիկ ճանապարհով խնդրի վնասաբեր հետևանքները շարունակվում են... 2022թ. ընթացքում հերթական անգամ արձանագրում ենք խոշոր վնաս Վերին Լարսի անցակետով դեպի Ռուսաստան թարմ պտուղ-բանջարեղեն արտահանելիս. բեռնատարները 25 օրից ավել Վրաստանում 10-նյակ կիլոմետրանոց հերթերում կանգնեցված լինելու պատճառով Ռուսաստան են հասնում փչացած ապրանքով: Բոլոր բեռները թափվում են համապատասխան աղբանոցներում»,- ասված է ընկերություններից մեկի հայտարարությունուն, որը նաև տեսանյութ է ներկայացրել։