▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ դեսպանը երեկ ԱԳՆ է հրավիրվել

«Ա1+»-ը  գրում է,որ իրենց  տեղեկություններով, երեկ ԱԳՆ է հրավիրվել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Հրավերի առիթը՝ Ռուսական առաջին ալիքով կիրակնօրյա հաղորդումներից մեկի ժամանակ հնչած հայտարարությունն է։

ԱԳՆ մամլո  խոսնակ Տիգրան Բալայանը չի հերքել, որ երեկ Ռուսաստանի դեսպանը եղել է նախարարությունում։

«Արտաքին գործերի նախարարություն տարբեր երկրների դեսպաններ ամեն օր մտնում են՝ շատ տարբեր աշխատանքային հարցեր քննարկելու։ Չեմ հերքում, որ երեկ մի քանի դեսպաններ են եղել ԱԳՆ-ում և չեմ հերքում, որ այսօր էլ մի քանի դեսպաններ են լինելու»,-ասել է Տիգրան Բալայանը։

Հարցին, թե , թե արդյոք ՌԴ դեսպանի հետ աղմուկ հանած հաղորդումը չի՞ քննարկվել, Տիգրան Բալայանը խորհուրդ է տվել դիմել «մեր աղբյուրներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին