▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ն արտահանձնում է «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել ՀՀ դատախազության հարցումը ավազակությանը մասնակցելու համար հետախուզվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) արտահանձման վերաբերյալ։

Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչությանը: Ըստ աղբյուրի՝ Լևոն Սարգսյանին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նա  հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է ՌԴ իրավապահների միջնորդությունը եւ 40 օրով կալանավորել Սարգսյանին:

Նա ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին