▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ն պատրաստ է ֆինանսավորել Երևանում մետրոյի 2 նոր կայարանի կառուցումը

Ռուսաստանը պատրաստ է ֆինանսավորել մետրոյի 2 նոր կայարանի կառուցումը Երևանում։ Դա պատրաստ է անել ՌԴ Արտահանվող վարկերի ապահովագրության գործակալությունը։ Այդ մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Նիկիտա Գուսակովը Երևանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ։

Նա նշել է, որ «Մետրոգիպրոտրանսը» արդեն ներկայացրել է իր առաջարկները կառուցապատման նախագծի վերաբերյալ, գրում է Sputnik Արմենիան։

Երբ նախագիծը պատրաստ լինի, Ռուսաստանի Արտահանվող վարկերի ապահոգագրության գործակալությունը պատրաստ է քննարկել դրա հետ կապված ֆինանսական հնարավորութունները։ Շինարարության առաջին փուլը գնահատվում է $150 մլն, իսկ ընդհանուր արժեքը՝ $500 մլն։

Ավելի վաղ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հայտարարել էր, որ «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։

Գործարարը հայտնել է նաև, որ հայկական կողմից առաջարկվել է ձևափոխել մրցույթի նախագիծն ու Հրազդանի կիրճի վրայով անցնող մետրոյի կամրջի փոխարեն կառուցել նաև մեքենաների համար նախատեսված հնարավորություն ունեցող կրկնակի նշանակության կամուրջ։ «Մեր ճարտարապետներին խնդրեցի գեղեցիկ երկհարկանի կամուրջ նախագծել, որպեսզի այն կարողանա դառնալ Երևանի նոր խորհրդանիշը», – ասել էր նա։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին