ՌԴ-ն Ղարաբաղն իր կազմի մեջ ներառելու մասին մտքեր չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ պատասխանելով Ռուսաստանի կազմում Ղարաբաղը ընդգրկելու հնարավորության մասին հարցին:
«Մենք նման նույնիսկ դրան մոտ մտքեր չունենք: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների, առաջին հերթին ՝ Հայաստանի միջեւ Ադրբեջանի միջև»,-ասել է նա։
Նա նաև անդրադարձել է նաև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ առկա գաղտնի հավելվածի մասին խոսակցություններին.
«Գաղտնի հավելված չկա: Ես չեմ տեսնում, թե ինչպիսի թեմաներ կարող են լինել գաղտնիքի առարկա»,-ասել է Լավրովը: