▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում հայ տղամարդը պատանդ է վերցրել քրոջը, նրա երեխաներին՝ պահանջելով 200 միլիոն Հայաստանին, նախագահի զանգ ու կործանիչ

Պյատիգորսկ Հովսեփ Մ. անունով տղամարդը պատանդ է վերցրել քրոջը, նրա երեխաներին՝ պահանջելով 200 միլիոն Հայաստանին,  նախագահի զանգ ու կործանիչ: Նախնական տեղեկություններով, Հովսեփ Մ.-ն հոգեկան շեղումներ ունի: 

Հատուկ օպերացիայի արդյունքում ազատ են արձակվել կինն ու նրա երկու անչափահաս երեխաները: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

ՌԻԱ Նովոստին իր հերթին հայտնում է, որ տղամարդն ապրում է Մոսկվայում, աշխատում է որպես բռնցքամարտի մարզիչ: Գործակալության զրուցակցի խոսքերով, հնարավոր է նա այդ քայլին գնացել է անքնության արդյունքում առաջացած խնդիրների պատճառով. Աչքի վիրահատությունից հետո նա հատուկ դեղեր է ընդունում, ինչի արդյունքում չի կարողանում քնել: Հնարավոր է՝ դրա արդյունքում նրա նյարդերը տեղի են տվել:

Հարուցվել է քրեական գործ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին