▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակված հայերի թիվն այնքան մեծ է, որ դրան հետևելն արդեն անհնար է. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այլևս չի փորձում ճշտել, թե աշխարհի որ երկրում կորոնավիրուսով վարակված քանի հայ կա. «Սկզբնական փուլում մենք հետևում էինք, թե որ երկրում քանի վարակված հայ կա, սակայն մի պահի դա դարձավ ոչ այնքան անիմաստ, որքան՝ անհնար: Օրինակ՝ այսօր գիտենք, որ Ռուսաստանում կան մեծ թվով վարակված հայեր, սակայն այդ թիվն այնքան մեծ է, որ արդեն անհնար է դրան հետևելը»,- ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

armtimes.com-ն է գրում և նշում, որ նրա խոսքով՝ այժմ հետևում են ոչ թե վարակակիր հայերի թվերին, այլ տարբեր երկրներում հայերի ունեցած խնդիրներին և փորձում են տեղի համայնքի ջանքերով լուծել դրանք:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է արվում նրանց օգնելու համար, Սինանյանը նշեց, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են, և չեն կարող բոլորին բժշկական կամ այլ օգնություն ցուցաբերել: «Ճիշտն ասած՝ օգնության դիմում էլ չի եղել՝ բժշկական գույքի առումով, բայց մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում համայնքներում»,- նշեց նա:

Հիշեցնելով, որ Ռուսաստանից բազմաթիվ հայեր Հայաստան գալու դժվարություն ունեն՝ նա ընդգծեց, որ դա բավական լուրջ խնդիր է թե՛ թռիչքների սահմանափակ լինելու պատճառով և թե՛ համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ պահելու իմաստով:

Մեր այն հայրենակիցները, որ մնալու տեղ չունեն և տարրական կենցաղային կարիքների բավարարման խնդիր ունեն, Սինանյանի խոսքով, օժանդակություն են ստանում սփյուռքի մեր հայրենակիցների միջոցով: «Հյուրանոցներ են հատկացրել մեր հայրենակիցները, բնակարաններ, փորձում ենք այնպես անել, որ գոնե տարրական պահանջները բավարարված լինեն: Իրատեսորեն սրանք են մեր հնարավրոությունները, և հնարավորության սահմաններում ամեն բան արվում է»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին