Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Սանկտ-Պետերբուրգի ռեստորաններից մեկում ՌԴ պետական սահմանը հատելու համար ձերբակալվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը։
Այս մասին հայտնում է 47news.ru կայքը։
Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը նախկինում Արթիկի քաղաքապետի տեղակալն էր։