▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ խաղաղապահներ, մեզ խաղաղություն էիք խոստացել, տե'ր կանգնեք ձեր մանդատին. Արցախի ՄԻՊ

«Իրավիճակի մասին երկար չեմ խոսի, որովհետև խոսել եմ 7 ամիս շարունակ, ահազանգել բոլորին»,- Ստեփանակերտի հրապարակում ընթացող Արցախի ապաշրջափակման պահանջով հանրահավաքի ժամանակ ելույթն այսպես սկսեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Այսօր ահազանգի կոչնակ հնչեցնելու հերթական պահն է, որը բոլորս միասին պետք է անենք: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, մարդու իրավունքնե՞ր ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ մայրերի աչքերին, որոնց օրվա երազանքը՝ երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում՝ ձեթ կամ շաքարավազ ստանալու համար... Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում»,- ասաց Ստեփանյանը: Դիմելով ռուս խաղաղապահներին՝ կոչ արեց տեր կանգնել մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին