Արդեն ներկայացրել ենք վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ վարսերը հարդարելու տեսանյութի մանրապատումը, որին անդրադառնալով, Աննա Հակոբյանը գրել էր.
«Շատ լավն ա»:
Սրանից բացի, համացանցային օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե իրականում վարսերը հարդարելու ժամանակ ինչ է ասում Աննա Հակոբյանին ԱԳՆ նախարար Զոհրապ Մնացականյանը, ինչին ի պատասխան՝ վարչապետի տիկինը կատակել է.
«Երեւի ասաց. «Նկարում են»: Ինձ այդպես թվաց, դրա համար դադարեցի ուղղել: Մինչդեռ ուղղում էի, որպեսզի կադրում խառնված չլինեն: Ակնհայտորեն ռեժիսորի հետ իրար լավ չհասկացանք»: