▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեստորանների ցանցի տնօրինությունը ներողություն է խնդրել ԱԺ նախագահից՝ էթիկայի կոպտագույն սխալի համար

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը ներողություն է խնդրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից՝ անձնական տվյալների հրապարակման եւ էթիկայի կոպտագույն խախտման համար: Ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի և նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երևանում գործում է 2006 թվականից և վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարևորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է:

Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները և կրկին անգամ ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»։

Կարդացեք նաև՝Ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը Արարատ Միրզոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին