Երեկ տեղի է ունեցել երգչուհի Նունե Եսայանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
Տեսահոլովակը ամերիկաբնակ երգիչ Փոլ Բաղդադյանի ՝ 1989 թվականին ձայնագրված և հենց սկզբից հիթ դարձած «Ես ուզում եմ» հայտնի երգի նոր տարբերակն է:
Երեկվա գլխավոր իրադարձությունը սակայն Նունե Եսայանի ծննդյան տարեդարձն էր, որին , ի թիվս գործընկերների, բարեկամների ու ընտանիքի անդամների, ներկա էր նաև Ռիտա Սարգսյանը:
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն է լուսանկարներ հրապարակել միջոցառումից ու գրել. «Սիրուն երեկո էր , Նունեի ծննդյան օրն ու նոր տեսահոլովակի շնորհանդեսը լուսավոր , իսկական ու սիրելի մարդկանց հետ:
Ծնունդդ շնորհավոր ,Նուշ ջան , ապրես»:
Կարդացեք նաև՝
Ինչո՞ւ է Նունե Եսայանը վախենում ամուսնանալ Ավո Խալաթյանի հետ