▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ

Ինչպես հայտնել ենք, երեկ՝ մարտի 7-ի ուշ երեկոյան «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քիչ առաջ, սակայն, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: 

«Քանի որ գոյություն ունի պետական ծրագիր, որ ուղեղի արյան շրջանառության խանգարումներ ունեցող բոլոր մարդիկ տեղափոխվում են այնտեղ, եւ կենտրոնը գտնվում է հենց «Էրեբունի» ԲԿ-ում, դրա համար տեղափոխվել է, որպեսզի ոչ մի բացթողում չլինի»,-ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել էր, որ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ունեցել է արյան ճնշման կտրուկ տատանում եւ ինքնազացողության վատացում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին