▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,  գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Փաստաբան Արամ Վարդևանյանը այս առիթո ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր Աննա Դանիբեկյանը մասնակի հանդես եկավ որպես Դատավոր Դանիբեկյան:

300.1-ը ասել էի չէ ԱՎԱՐՏՎԵԼ Է: Դատախազները թող հիշեն, որ նույնիսկ Դանիբեկյանի մոտ այլևս պրիմիտիվ ծաղրը իրավունքի նկատմամբ չանցավ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին