Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

armtimes.com-ն է գրում և նշում, որ տեղեկությունը զրույցում հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցվել չեն ասել:
Նշենք, որ Ռոբերտ քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան, սակայն դատարանն այն չէր քննել:

Դատախազությունից ասաել են, որ նման տեղեկության չեն տիրապետում:
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատական համակարգի վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդես է գալիս ուղերձով:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից արգելափակվել էին հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:


