Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկում ենք ԱԺ-ում մեր աշխատանքները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մենք պարբերաբար քննարկումներ ունենում ենք ոչ միայն խորհրդարանում, խորհրդարանից դուրս մեր աշխատանքների հետ կապված էլ»,-ասել է նա:
Հարցին, թե ի՞նչ տպավորություններ ունի Քոչարյանը ԱԺ-ում աշխատանքների վերաբերյալ, պատգամավորը պատասխանեց. «Նորմալ տպավորություն ունի, մենք առաջնորդվում ենք մեր օրակարգով, ոչ թե իշխանության եւ դա մշտապես այդպես է լինելու»: